Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան ՄԱԿ-ի նիստում պահանջել է Ռուսաստանից չեղարկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Ուկրաինան ՄԱԿ-ի նիստում պահանջել է Ռուսաստանից չեղարկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը
Միջազգային
12:40, 22 февраль 2022
Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է չեղարկել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշումը, ինչպես նաև պնդում, որ Մոսկվան վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ Դոնբասում հակամարտությունը լուծելու համար, ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ուկրիանական հարցով հրավիրված նիստի ժամանակ:

«Մենք Ռուսաստանից պահանջում ենք չեղարկել որոշումը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք դատապարտում ենք Ուկրաինայի տարածքում լրացուցիչ ռուսական ուժեր տեղակայելու հրամանը»,- ասել է Կիսլիցան Անվտանգության խորհրդի նիստում:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Աղբյուր՝ armtimes.com