Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջանների անկախության ճանաչումը. Զուրաբիշվիլի

Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջանների անկախության ճանաչումը. Զուրաբիշվիլի
Միջազգային
14:55, 22 февраль 2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում գրառում է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որպես, այսպես կոչված, ժողովրդական հանրապետությունների  «անկախության ճանաչման» հետ կապված, փոխանցում է Aliq.ge-ն:

Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ճանաչումը»՝ կրկնելով այն սցենարը, որը հանգեցրեց մեր տարածքի 20%-ի օկուպացմանը։ Նախագահ Զելենսկի, Վրաստանն աջակցում է Ձեզ ու աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու խաղաղությանը»: