Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան կտրականապես մերժել է ՌԴ-ի առաջադրած վերջնագրային պայմանները․ Պոդոլյակ

Ուկրաինան կտրականապես մերժել է ՌԴ-ի առաջադրած վերջնագրային պայմանները․ Պոդոլյակ
Միջազգային
12:55, 27 февраль 2022
Ռուսաստանը շահարկում  է բանակցային սեղանի հարցերի հետ կապված և փորձում է Ուկրաինայի առաջ դնել անթույլատրելի  վերջնագրային պայմաններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականՄիխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կտրականապես մերժել է այդ պայմանները։

Նա զարմանք է հայտնել, որ Ռուսաստանը Բելառուս պատվիրակություն է ուղարկել, քանի որ մինչև հիմա հստակեցված չէ հնարավոր բանակցությունների ձևաչափը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծացնում է ճնշումն Ուկրաինայի վրա՝ թափ հաղորդելով ռազմական գործողություններին։