Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին հայտարարել է Տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի ստեղծման մասին

Զելենսկին հայտարարել է Տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի ստեղծման մասին
Միջազգային
16:01, 27 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է երկրում տարածքային պաշտպանության օտարերկրյա լեգեոն ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ukrinform հրատարակությանը։

Ըստ Ukrinform-ի՝ Զելենսկին ասել է, որ բոլոր ցանկացողները կարող են գալ և «կանգնել ուկրաինացիների կողքին»:
 Ինչպես նշում է հրատարակությունը, օտարերկրացիներից կձևավորվի առանձին ստորաբաժանում՝ Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոն։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Արդարադատության միջազգային դատարան։

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ բրիտանական իշխանություններն աջակցում են Զելենսկու կոչին՝ օտարերկրացիները գան Ուկրաինա և միանան տեղի տարածքային պաշտպանության ստորաբաժանումներին։