Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի իրավիճակի քննարկմանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի իրավիճակի քննարկմանը
Միջազգային
15:26, 28 февраль 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան գրառումից։

Նշվում է, որ խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։

Նշենք, որ Հայաստանը, որը ևս Մարդու իրավունքների խորհրդի անդամ է, ձեռնպահ է քվեարկել։ Ձեռնպահ են եղել նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ 

Աղբյուր՝ factor.am