Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեղարկվել է Լավրովի այցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Չեղարկվել է Լավրովի այցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին
Միջազգային
17:44, 28 февраль 2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է՝ ԵՄ մի շարք երկրների օդային տարածքում նրա ինքնաթիռի թռիչքի աննախադեպ արգելքի պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ժնևում դիվանագիտական աղբյուրը։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը նախատեսված էր մարտի 1-ին։ Երեքշաբթի առավոտյան Լավրովը պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի ՄԻՀ 49-րդ նստաշրջանում։