Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին բանակցություններն են վարում. Ովքե՞ր էին պատվիրակության կազմում

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին բանակցություններն են վարում. Ովքե՞ր էին պատվիրակության կազմում
Միջազգային
18:13, 28 февраль 2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն այսօր առաջին բանակցություններն են վարում։ Կողմերի հանդիպումը տեղի է ունենում Պրիպյատի ափին գտնվող Գոմելի շրջանում, հայտնում է «Բելտա»-ի թղթակիցը։

Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում էին նաև պաշտպանության փոխնախարար, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։ 

Ուկրաինական կողմը ներկայացնում են փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, ժողովրդական պատգամավոր Ռուստեմ Ումերովը ու նախագահի առաջին տեղակալը և ուկրաինական եռակողմ կոնտակտային խմբի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը։ 

Ինչպես հաղորդվում է, ռուս-ուկրաինական բանակցություններն  ընթանում են Գոմելի շրջանում՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով` բանակցությունների կազմակերպիչները չեն նշում ստույգ վայրը։