Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լատվիացի մտավորականներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել հայ գերիների և զոհերի մարմինների վերադարձը

Լատվիացի մտավորականներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել հայ գերիների և զոհերի մարմինների վերադարձը
Միջազգային
10:39, 18 март 2021
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:
Այս մասին գրում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին: Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:
• Վիկտորս Ավոտինչ – բանաստեղծ, հրապարակախոս
• Ինարա Բելինկայա – գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
• Դանա Բիորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
• Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ
• Դիանա Դիմզա Դիմմե – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
• Ինա Դրուվիետե – Լատվիայի համալսարանի մանկավարժ
• Անդրիս Ֆրեյբերգս – բեմադրող, մանկավարժ
• Լաորիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Րաֆի Խարաջանյան – արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
• Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
• Նորա Իկստենա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Իլզե Յաունալկսնե-Ռեդերե – լրագրող • Վիեստուրս Կայրիշ – ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
• Ռեզիյա Կալնինյա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
• Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
• Հայկ Կարապետյան – ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
• Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
• Մարինա Կոստենեցկայա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Պետերիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Ռոլանդս Կրոնլակս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
• Մայա Կուլե – բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
• Զիգմարս Լիեպինշ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
• Անդրա Մանֆելդե – գրող
• Էվիյա Մարտինսոնե – օերային երգիչ
• Արթուրս Մասկատս – երգահան
• Ագնեսե Մեյերե – լրագրող
• Յուրիս Միլլերս – պրոդյուսեր
• Յանիս Նորդս – ֆիլմի ռեժիսոր
• Կարինե Պարոնյանց – նկարիչ
• Կրիստինե Պաստերնակա – հագուստի դիզայներ
• Գեորգս Պելեցիս – երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
• Յուրիս Պոշկուս – ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
• Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ
• Այնարս Ռոզե – տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
• Կրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ
• Այնարս Ռուբիկիս – դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
• Դավիս Սիմանիս – ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
• Օյարս Սպարիտիս – ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
• Ինգա Սպրինգե – լրագրող
• Անդրիս Սպրուդս – Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
• Բաբկեն Ստեփանյան – նկարիչ
• Բայբա Ստրաուտմանե – լրագրող
• Ռեյնիս Սուհանովս – բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
• Օլեգս Շապոշնիկովս – թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
• Անդրեյս Շավրեյս – լրագրող • Գատիս Շմիտս – կինոյի և թատրոնի ռեժիսոր
• Խորեն Ստալբե – երգիչ
• Լեոնս Տայվանս – Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
• Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
• Պետերիս Վասկս – երգահան
• Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
• Դացե Վիգանտե – գրող
• Մառա Զալիտե – գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ»։