Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը
Միջազգային
14:14, 01 март 2022
Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը կապված Է աշխարհում ճգնաժամերի ստեղծման՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ:

Մարտի 1-ին այդ մասին հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին:

«Եթե նրանք (ԱՄՆ - ծանոթ. խմբ.) չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել՝ այդ մաֆիայի շահերն ապահովելու համար,- ասել Է նա:- Այսօր Ուկրաինան դարձել Է այդ քաղաքականության զոհը»: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: