Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավալնին բանտից կոչ է արել ռուսներին «Ուկրաինա ներխուժելու դեմ դուրս գալ փողոց»

Նավալնին բանտից կոչ է արել ռուսներին «Ուկրաինա ներխուժելու դեմ դուրս գալ փողոց»
Միջազգային
17:01, 02 март 2022
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտից ժողովրդին կոչ է արել բողոքել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ։

«Մենք՝ Ռուսաստանը, ուզում ենք լինել խաղաղ ազգ, ավաղ, հիմա մեզ քչերն այդպես կանվանեն: Բայց եկեք գոնե վախեցած եւ լուռ ազգ չդառնանք։ Վախկոտներ, ովքեր ձևացնում են, թե չեն նկատում Ուկրաինայի դեմ մեր խելագար ցարի սանձազերծած ագրեսիվ պատերազմը։ Ես չեմ կարող, չեմ ուզում և չեմ լռելու, տեսնելով, թե ինչպես են 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին կեղծ պատմական անհեթեթությունը պատրվակ դարձել ուկրաինացիներին սպանելու, իսկ նրանք, պաշտպանվելով, սպանում են ռուսներին», - Instagram-ի իր էջում գրել է նա։ 

«Պուտինը Ռուսաստան չէ: Եվ եթե հիմա Ռուսաստանում կա մի բան, որով դուք կարող եք ամենից շատ հպարտանալ, դա այն 6835 մարդն է, որը կալանավորվել է, քանի որ առանց որևէ կոչի նրանք փողոց են դուրս եկել «ոչ պատերազմին» պաստառներով: - հավելել է ընդդիմադիրը։