Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, այնուհետև՝ Զելենսկու հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, այնուհետև՝ Զելենսկու հետ
Միջազգային
18:02, 03 март 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը, առանց բացահայտելու քննարկված հարցերի բովանդակությունը։

Ըստ Ֆրանսիական լրատվամիջոցների լուրերի՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը տևել է 90 րոպե։

Երեկ երեկոյան Մակրոնն ասել է, որ որոշել է պահպանել Ռուսաստանի նախագահի հետ շփումները Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։ Նա նշել է, որ նման որոշման է հանգել, որպեսզի շարունակի ջանքերը համոզելու Պուտինին դադարեցնել մարտական գործողությունները։

Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան կփորձի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կայացմանը, ինչպես նաև կանխելու հակամարտության ընդլայնումը։

Աղբյուր՝ azatutyun.am