Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Իրանը սպառնացել է, որ միջուկային գործարքի ձախողումն ԱՄՆ-ի համար հետևանքներ կունենա

Պաշտոնական Իրանը սպառնացել է, որ միջուկային գործարքի ձախողումն ԱՄՆ-ի համար հետևանքներ կունենա
Միջազգային
10:26, 04 март 2022
ԱՄՆ-ը թանկ կվճարի Իրանի միջուկային գործարքի ձախողման համար: Այս մասին պնդում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Թեհրանի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի «ակտիվ դիմադրության ռազմավարությունն» արդեն հաղթանակ է տարել Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության դեմ։

«Եթե Վիեննայում բանակցությունները չավարտվեն դրական ելքով, ապա ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու բաց թողած հնարավորությունները»,- ասել է Շամհանին։

Բանակցություններին, որում կնքվող համաձայնագրով Իրանը կհրաժարվի միջուկային զենքի հետագա մշակումներից, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և  ԱՄՆ-ի ներկայացուցիչներ են մասնակցում։