Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Պետդեպարտամենտին դադարեցնել միջամտել ՌԴ ներքին գործերին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Պետդեպարտամենտին դադարեցնել միջամտել ՌԴ ներքին գործերին
Միջազգային
13:34, 04 март 2022
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Պետդեպարտամենտին դադարեցնել միջամտությունը ՌԴ ներքին գործերին։

«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին դադարեցնել միջամտությունը մեր ներքին գործերին. Նախքան քարոզները կարդալը, գործընկերները պետք է սովորեն պահպանել սեփական  պատվիրանները»,-ասվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:

Դեսպանատանն ընդգծել են, որ ԱՄՆ-ում գրաքննությունը վաղուց արդեն նորմ է  դարձել:

Այսպես է դիվանագիտական գերատեսչությունն արձագանքել «Дождь» և «Эхо Москвы» լրատվամիջոցների հասանելիությունը սահմանափակելը դատապարտելու  մասին Պետդեպարտամենտի հայտարարությանը։

Մարտի 2-ին, Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ որոշվել է սահմանափակել մուտքը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի ռեսուրսներին։ Ինչպես ասվում է Ռոսկոմնադզորի հայտարարության մեջ, այդ ռեսուրսները պարբերաբար կեղծ տեղեկություններ են հրապարակում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության «էության», ռուսական զորքերի մարտերի, խաղաղ բնակչության շրջանում կորուստների և զոհերի մասին։ Բացի այդ, այդ ռեսուրսները ռուսներին կոչ են արել մասնակցել Ռուսաստանի տարածքում անօրինական գործողություններին։