ԱՄՆ-ն աջակցելու է ԼՂ հակամարտության կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը․ Բայդեն

Միջազգային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում հայտնել է, որ իր վարչակազմը հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ հանուն բարօրության և խաղաղ ապագայի»,- ասված է Բայդենի ուղերձում: