Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի վարչապետը Կրեմլում հանդիպել է Պուտինի հետ, ապա զրուցել Զելենսկու հետ և մեկնել Գերմանիա՝ հանդիպելու Շոլցին

Իսրայելի վարչապետը Կրեմլում հանդիպել է Պուտինի հետ, ապա զրուցել Զելենսկու հետ և մեկնել Գերմանիա՝ հանդիպելու Շոլցին
Միջազգային
11:00, 06 март 2022
Երեկ Կրեմլում տեղի ունեցան բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև, ով կարճատև աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվում էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ​​լրագրողներին ասել է Պեսկովը։ Ավելի ուշ Պեսկովն ասել էր, որ հանդիպումից հետո մամուլի համար տեղեկատվություն չի սպասվում։ 

Բենեթը շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել էր Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների համար, հայտնել էիսրայելական «The Jerusalem Post» թերթը։ 

Պուտինի հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո նա հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Այնուհետև, Իսրայելի վարչապետը մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Շոլցի հետ:

Ավելի վաղ Բենեթը և Պուտինը հեռախոսով քննարկել էին Ուկրաինայի պատերազմը, այդ թվում՝ հակամարտության հետևանքով իսրայելցիների և հրեական համայնքների իրավիճակը, հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Բենեթը Պուտինի հետ հանդիպման մասին նախօրոք տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և զանգահարել նրան Մոսկվա մեկնելուց առաջ։