Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին
Միջազգային
15:54, 08 март 2022
Անկարան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Երևանին ուղղված հրավերի մասին դեռ հունվարին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի ԱԳՆ քարտուղար Վահան Հունանյանը երեկ հաստատել էր նախարար Միրզոյանի մասնակցությունը:
Ֆորումին հրավիրված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, նրա մասնակցության մասին դեռ պաշտոնական հաստատում չկա: