Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կպատրաստվենք հաջորդ փուլերին». Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

«Կպատրաստվենք հաջորդ փուլերին». Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Միջազգային
16:33, 09 март 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ հայտնել է, որ ուկրաինական կողմը պատրաստվելու է հաջորդ փուլերին։ Այս մասին նա ասել է իր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում, գրում է Unian-ը։

«Առավոտյան խոսել եմ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Մեզ լիարժեք հասկանում ու աջակցում են։ Գիշերը մեր պատվիրակությունը վերադարձել է Բելառուսում բանակցություններից։ Կլսեմ նրանց զեկույցը։ Կպատրաստվենք բանակցությունների հաջորդ փուլին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- ասել է նա։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ են ընթանում՝ «անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար»։ Զախարովայի խոսքով՝ շփումներում արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։