Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները
Միջազգային
13:42, 10 март 2022
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը,  ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի ընդհանուր նպատակն է «վերակենդանացնել» քաղաքական երկխոսությունը, որը հիմնված կլինի «ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»։

Թուրքիայի նախագահը «պատմական» է որակել Իսրայելի նախագահի այցը Թուրքիա և նշել, որ այդ այցը շրջադարձային նոր կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում։

Էրդողանն նաև ընդգծել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար։

Նշվել է, որ կողմերը նախատեսում են այս տարի մեծացնել երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 10մլրդ դոլարի:

Իսրայելի նախագահն էլ հայտարարել է, որ արդյունավետ բանակցություններ է վարել թուրք պաշտոնակցի հետ:

Ըստ Հերցոգի՝ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեն «փոխադարձ հարգանքի վրա»՝ այդպիսով  հնարավորություն տալով «դիմակայել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին»:

Աղբյուր` ermenihaber.am