Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուլեբան և Լավրովը կքննարկեն Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների հարցը․ Պեսկով

Կուլեբան և Լավրովը կքննարկեն Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների հարցը․ Պեսկով
Միջազգային
14:49, 10 март 2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը մշտապես դիմում է Մոսկվային Վլադիմիր Զելենսկու հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի բանակցությունների վերաբերյալ առաջարկներով, այժմ այդ հարցը գտնվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումների փուլում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցություններն ընթանում են Անթալիայում: 

Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց ի վեր սա ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է: