Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմ հրահրողները պետք է պատժվեն. ԵՄ

Ուկրաինայում պատերազմ հրահրողները պետք է պատժվեն. ԵՄ
Միջազգային
14:22, 11 март 2022
Եվրամիության երկրների առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայում պատերազմ հրահրողները պետք է պատժվեն, ինչպես նաև ողջունել են Միջազգային քրեական դատարանի՝ քննություն սկսելու որոշումը:

«Ռուսաստանը և նրա հանցակից Բելառուսը կրում են ողջ պատասխանատվությունն այս ագրեսիայի համար, և մեղավորները կպատժվեն իրենց հանցագործությունների, այդ թվում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա ոչ ընտրողական հարվածների համար: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ քննություն սկսելու որոշումը»,- ասվում է ԵՄ ոչ ֆորմալ հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, BBC-ն գրում է, որ ռազմական հանցագործությունների համար Պուտինին պատասխանատվության ենթարկելն այնքան էլ հեշտ չէ:

ԵՄ երկրների հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ը, չսպասելով Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի անդամակցության պաշտոնական հայտի քննարկմանը, շուտափույթ կերպով կամրապնդի ԵՄ-ի և Ուկրաինայի կապերը: