Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԽՍՀՄ-ը միշտ ապրել է սանկցիաների պայմաններում ու հաջողությունների հասել.Պուտին

ԽՍՀՄ-ը միշտ ապրել է սանկցիաների պայմաններում ու հաջողությունների հասել.Պուտին
Միջազգային
17:37, 11 март 2022
ԽՍՀՄ-ը  միշտ ապրել է սանկցիաների պայմաններում ու հաջողությունների հասել. Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել է, որ Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․

«Բանակցություններն այժմ ընթանում են գրեթե անընդհատ, կան որոշակի դրական զարգացումներ»։

Պուտինն նշել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․

«ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։