Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային ուղղությամբ նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են

Հարավային ուղղությամբ նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են
Միջազգային
11:57, 19 март 2021
 Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ մարտական գործողությունների հարավային ուղղությամբ զոհված զինծառայողների աճյունների մարտի 19-ին նախատեսված որոնումները չեղարկվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն մարտի 20-ին:
Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: