Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը եւ Բայդենը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ

Մակրոնը եւ Բայդենը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ
Միջազգային
13:00, 14 март 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել խստացնելու Ռուսաստանի դեմ արդեն ընդունված պատժամիջոցները, օգնություն տրամդրելու Ուկրաինային եւ համատեղ ընդունելու բոլոր օգտակար նախաձեռնությունները մարտական գործողությունների դադարեցման համար: Նրանք այսուհետեւ էլ կպահպանեն սերտ շփուներն այդ հարցի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ զրույցի ժամանակ Մակրոնը Բայդենին ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաեւ արծարծել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների թեման: «(Զրույցի ժամանակ) երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն առաջիակա օրերին համակարգել (իրենց գործողությունները)»,- նշված է հաղորդագրության մեջ: