Ինչպես են ընթանում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև հերթական բանակցությունները

Միջազգային
Այսօր՝ մարտի 14-ին, տեսակոնֆերանսի միջոցով տեղի են ունենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատմել է ընթացքի մասին, հայտնում է Korrespondent-ը։
«Կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց արդեն հստակեցված դիրքորոշումները։ Շփումը դժվար է, բայց շարունակվում է: Տարաձայնությունների պատճառն այն է, որ մենք ունենք քաղաքական շատ տարբեր համակարգեր: Ուկրաինան ազատ երկխոսություն է հասարակության մեջ և պարտադիր կոնսենսուս, իսկ Ռուսաստանը՝ սեփական հասարակության ուլտիմատումային ճնշում»,- գրել է նա թվիթերյան իր էջում։
Ավելի վաղ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը տեսաֆորմատով բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ստեղծել աշխատանքային ենթախմբեր։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հռետորաբանությունը փոխվում է։