Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Միջազգային
14:47, 16 март 2022
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ամերիկա-ադրբեջանական երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև սրման մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար: Նա նաև շեշտել է Ադրբեջանում մարդու իրավունքներ և հիմնարար ազատությունները հարգելու կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»: