Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Թուրքիայի արտգործնախարարն Ուկրաինայում է
Միջազգային
14:29, 17 март 2022
Մոսկովյան բանակցություններից հետո Թուրքիայի արտգործնախարարը այսօր Ուկրաինայում է:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մևլյութ Չավուշօղլուն Լվովում կհանդիպի ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբային: Սպասվում է, որ երկու նախարարները կհանդիպեն օրվա երկրորդ կեսին, այնուհետև համատեղ ասուլիսով հանդես կգան:

Չավուշօղլուն ու Կուլեբան քննարկելու են ռուս-ուկրաինական շարունակվող առճակատումը և Թուրքիայի միջնորդական դերը հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնման գործընթացում:

Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին մեկ շաբաթ առաջ՝ մարտի 10-ին Անթալիայում, որտեղ կայացել էր նաև Լավրով-Կուլեբա առաջին բանակցությունները պատերազմի սկզբից ի վեր:

Աղբյուր՝ azatutyun.am