Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ. Լուկաշենկո

Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ. Լուկաշենկո
Միջազգային
18:31, 17 март 2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ, հաղորդում է БелТА-ն:

Նա նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայից Բելառուսի ուղղությամբ արձակվել է երկու Точка-У հրթիռ: Լուկաշենկոյի խոսքով՝ եթե Ուկրաինան շարունակի Բելառուսի նկատմամբ լարվածության մեծացումը, ապա Մինսկը դա անպատասխան չի թողնի:

Լուկաշենկոն կարծում է, որ Զելենսկին ստիպված կլինի կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրել, եթե Պուտինի հետ պայմանագիր չկնքի: Բելառուսի ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը շուտ կավարտվի, և կողմերը խաղաղության կհասնեն: Նախագահի խոսքով՝ Արևմուտքին չի հաջողվի Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ: