Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները
Միջազգային
11:16, 18 март 2022
Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով  հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման  վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։

Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։