Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինա զենք տեղափոխող ցանկացած բեռ կարող է դիտվել որպես թիրախ. Լավրով

Ուկրաինա զենք տեղափոխող ցանկացած բեռ կարող է դիտվել որպես թիրախ. Լավրով
Միջազգային
14:04, 18 март 2022
Ուկրաինայի համար փոխադրվող ցանկացած սպառազինություն, որը կմտնի այդ երկիր, Ռուսաստանը կարող է դիտել որպես թիրախ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում:

«Մենք հստակ ակնարկել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, և որը մենք կհամարենք, որ զենք է տեղափոխում, կդառնա օրինական թիրախ: Դա միանգամայն հասկանալի է»,- ասել է նա:

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա Կիևին մատակարարել Ս-300 զենիթահրթիռային համալիրներ այլ երկրներից:

«Ելնելով պրագմատիկ պատճառներից՝ նրանք ենթադրում են, որ կարելի է խնդրել ՆԱՏՕ-ի անդամներին, որոնք ունեն խորհրդային արտադրության ՀՕՊ, որ իրենց պաշտպանեն: Ցանկանում եմ հիշեցնել բոլոր երկրներին, որոնք դիտարկում են այդ գաղափարը, որ խորհրդային համակարգերը  և ռուսական արտադրության համակարգերն այնտեղ գտնվում են համաձայն միջկառավարական պայմանագրերի ու համաձայնագրերի, որոնք նաև ունեն օգտագործողի հավաստագիր: Եվ այդ հավաստագիրը թույլ չի տալիս դրանք ուղարկել երրորդ երկրներ»,- ասել է Լավրովը: