Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման հարցերը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման հարցերը
Միջազգային
17:41, 21 март 2022
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հետագա քայլերը։

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ նախարարների միջև քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վ.Վ.Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Ի.Գ.Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։ Ինչպես նաև երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի ապրիլին տոնակատարության նախապատրաստման մասին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ։ Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Ճշգրտվել են նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Աղբյուր՝ radar.am