Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները այսօր տևել են 1,5 ժամ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները այսօր տևել են 1,5 ժամ
Միջազգային
17:57, 21 март 2022
«Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունները օնլայն հանդիպումից հետո կհանդիպեն աշխատանքային խմբերի ձևաչափով։

Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևեցին մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվեց աշխատանքային խմբերի ձևաչափով։ Հայտնել է Դավիթ Արախամիան։

«Հանդիպումն օնլայն ձևաչափով արդեն եղել է: Ժամը 10:30-ից 12-ը պաշտոնական պատվիրակություններն էին հանդիպել։ Այսօր մենք աշխատում ենք ամբողջ օրը», - Արախամիայի խոսքերն է մեջբերում «Ուկրաինական պրավդան»:

Կիրակի օրը  «Ուկրաինական պրավդան» հայտնել էր, որ մարտի 21-ին նախատեսվում է վերսկսել պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները առցանց կոնֆերանսի ձևաչափով, մինչդեռ փորձագիտական խմբերի մակարդակով աշխատանքները շարունակվում են։

Նարե Բաբերյան