Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը միջուկային զենքի մասին Պեսկովի խոսքերը «վտանգավոր» է անվանել

Պենտագոնը միջուկային զենքի մասին Պեսկովի խոսքերը «վտանգավոր» է անվանել
Միջազգային
12:42, 23 март 2022
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե բախվի «գոյաբանական սպառնալիքի», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին միջուկային սպառնալիքի մասին Մոսկվայի հայտարարությունները «վտանգավոր» է անվանել։ «Պատասխանատու միջուկային տերությունն այսպես չպետք է գործի»,- ասել է նա։ Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ գերատեսչությունը դեռ  չի տեսնում այնպիսի նշաններ, որ կստիպեն իրենց փոխել ռազմավարական զսպման դիրքերը։

Փետրվարի 27-ին Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի միջուկային ուժերը բարձր պատրաստության վիճակի էին բերվել, սակայն արևմտյան երկրների պաշտպանության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների, հրթիռների և սուզանավերի մոբիլիզացիայի էական նշաններ չկան: