Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանը անհանգստություն է հայտնել ԼՂ-ում բախումների համար, կոչ արել վերադառնալ ելման դիրքեր

Հունաստանը անհանգստություն է հայտնել ԼՂ-ում բախումների համար, կոչ արել վերադառնալ ելման դիրքեր
Միջազգային
13:17, 27 март 2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի՝ վերջին օրերի դատապարտելի վարքագծի վերաբերյալ․ այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Ֆեյսբուքում հրապարակելով գերատեսչության հայտարարությունը։ Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«‎Հունաստանը հայտնում է իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախումների և զորամիավորումների առաջխաղացման առնչությամբ։ Մենք կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները, զորամիավորումներին վերադառնալ ելման դիրքեր և պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։