Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Միջազգային
12:18, 29 март 2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբախչե պալատ, որտեղ նախատեսված է կողմերի բանակցությունների հերթական փուլը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ հնարավոր կլինի արագ առաջընթաց գրանցել։

Բանակցությունների մեկնարկից առաջ կողմերին ուղերձով է դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը մտահոգում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։ Էրդողանը կոչ է արել հրադադար հաստատել։ Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք տան:

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելուն, և հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նման հանդիպում ընդունելուն: