Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանացի փոխնախարարը Ալիևի եւ Հասանովի հետ քննարկել է նավթագազային համագործակցության հարցեր և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բրիտանացի փոխնախարարը Ալիևի եւ Հասանովի հետ քննարկել է նավթագազային համագործակցության հարցեր և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Միջազգային
17:55, 30 март 2022
Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեյմս Հիփիին:

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կողմերը հայտարարել են տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության մասին։ 

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նավթագազային, առևտրի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցության հեռանկարների, Ադրբեջանի տնտեսությունում ներդրումների շուրջ։

Ալիևը խոսել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացների մասին։

Ավելի վաղ բրիտանացի պաշտոնյան հանդիպել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, նրանք քննարկել էին ռազմական փոխգործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Գեղամ Ադյան