Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՄԱԿ-ում կրկին ձեռնպահ է քվեարկել

Հայաստանը ՄԱԿ-ում կրկին ձեռնպահ է քվեարկել
Միջազգային
14:22, 01 апрель 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել միակողմանի պատժամիջոցների սահմանումը դադարեցնելու մասին բանաձեւին։

Բանաձեւում ասվում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը խստորեն դատապարտում է որոշ երկրների կողմից պատժամիջոցների շարունակական միակողմանի կիրառումը` որպես ճնշման միջոց, ներառյալ քաղաքական եւ տնտեսական ճնշումը:

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ փաստաթղթի ընդունման օգտին է քվեարկել 27 երկիր, դրանց թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը եւ Կուբան։ Միակողմանի պատժամիջոցների ընդունումը դադարեցնելու մասին բանաձեւին դեմ է քվեարկել 14 երկիր, դրանց թվում՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ անդամ երկրները։

Հայաստանից  բացի՝ բանաձեւին ձեռնպահ են քվեարկել նաեւ Բրազիլիան, Մեքսիկան եւ եւս երեք երկիր։

Աղբյուր՝ aliqmedia.am