Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն
Միջազգային
16:04, 04 апрель 2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման։

Այս մասին, 1lurer-ի փոխանցմամբ, NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։

CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենն նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։