Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ ամսում մոտ 300 ռուսաստանցի է արտաքսվել․ Ռուսաստանը խոստանում է համարժեք պատասխան տալ

Մեկ ամսում մոտ 300 ռուսաստանցի է արտաքսվել․ Ռուսաստանը խոստանում է համարժեք պատասխան տալ
Միջազգային
12:51, 07 апрель 2022
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո, արևմուտքի երկրները սկսել են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին։

Ըստ ՌԻԱ Նովոստի-ի՝ մեկ ամսում մոտ 300 մարդ է արտաքսվել, և այդ թիվը կավելանա՝ հաշվի առնելլով, որ առայժմ ոչ բոլոր երկրներն են հրապարակել արտաքսվող ռուսաստանցիների թիվը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է համարժեք պատասխան տալ այդ երկրների գործողություններին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43-րդ օրը։