Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԳԱ-ն այսօր կքվեարկի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցով

ՄԱԿ ԳԱ-ն այսօր կքվեարկի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցով
Միջազգային
13:08, 07 апрель 2022
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկելու է Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցի վերաբերյալ՝ Ուկրաինայում ենթադրյալ զանգվածային ռազմական հանցագործությունների պատճառով:

Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է արդեն երկրորդ տարին։ Ժնևում գործող խորհրդի անդամության ընդհանուր ժամկետը երեք տարի է։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պահանջել է Ռուսաստանին հեռացնել խորհրդի կազմից, երբ Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ։

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ընդգրկող Գլխավոր ասամբլեան ձայների երկու երրորդով կարող է կասեցնել խորհրդին ցանկացած երկրի անդամակցություն, որը համակարգված և կոպտորեն խախտում է մարդու իրավունքները:

Աղբյուր՝ azatutyun.am