Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի գլխավոր դատախազը ռուս զինվորներին մեղադրում է երեխաների բռնաբարելու համար

Ուկրաինայի գլխավոր դատախազը ռուս զինվորներին մեղադրում է երեխաների բռնաբարելու համար
Միջազգային
13:23, 08 апрель 2022
Կիևի շրջանի Բորոդյանկայում, դրա օկուպացիայի շրձանում, սեռական բռնության դեպքեր են գրանցվել տարեց կնոջ և երեխաների նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

«Մարդիկ սարսափելի ողբերգություններ են ապրել, մարդիկ դեռ այնտեղ են, վախենում են։ Եթե մենք խոսում էինք սեռական բռնության մասին, դա այդպես է։ Ավելին, սեռական հանցագործությունները միայն կանանց և տղամարդկանց դեմ չեն եղել։ Այսօր Բորոդյանկայում արձանագրվել է տատիկի բռնաբարության փաստը, ինչպես նաև երեխաների»,- ասել է գլխավոր դատախազը։

Վենեդիկտովան նշել է, որ սեռական բնույթի հանցագործությունները հավանաբար ավելի շատ են, քան այսօր հայտնի է։

«Զոհերին ահաբեկում են, զոհերը վախենում են խոսել։ Զոհեր ունենք Արևմտյան Ուկրաինայում, որոշ զոհեր արդեն արտերկրում են։ Նրանք շփվում են միայն այն հասարակական կազմակերպությունների ու քահանաների հետ, որոնց վստահում են», – ընդգծել է Վենեդիկտովան ու հավելել՝ պատերազմի ժամանակ սեռական հանցագործությունները համարվում են ռազմական հանցագործություններ ու վաղեմության ժամկետ չունեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։