Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների 95 տոկոսը հաշվարկված է. 27 տոկոսով առաջատարը Մակրոնն է

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների 95 տոկոսը հաշվարկված է. 27 տոկոսով առաջատարը Մակրոնն է
Միջազգային
10:37, 11 апрель 2022
Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը: 

Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը:

Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57 տոկոս ձայներով: Ռեկոնկիստա շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը ստացել է ձայների 6,97 տոկոսը: Մնացած թեկնածուները 5 տոկոսից պակաս ձայն են ստացել:

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով` մասնակցությունը եղել է շուրջ 75 տոկոս: Երկրի առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցում էին 12 թեկնածուներ: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին: Առաջին փուլի նախնական տվյալների հրապարակումից հետո անցկացված հարցումների համաձայն` ընտրություններում կարող է հաղթել գործող նախագահ Էմանուել Մակրոնը: