Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ՊՆ-ն մեղադրում է հայկական կողմին Արցախի շփման գծում հրադադարի խախտման մեջ

Ռուսաստանի ՊՆ-ն մեղադրում է հայկական կողմին Արցախի շփման գծում հրադադարի խախտման մեջ
Միջազգային
21:46, 17 апрель 2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», – ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։