Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկումներ են իրականացվում, որ Սոթքի հանքի շահագործումը չդադարի․ ՏԿԵ փոխնախարար

Քննարկումներ են իրականացվում, որ Սոթքի հանքի շահագործումը չդադարի․ ՏԿԵ փոխնախարար
Միջազգային
18:09, 23 март 2021
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  փոխնախարար Լիլիա Շուշանյանը ԱԺ-ում պատասխանել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սոթքի հանքավայրի վերաբերյալ հարցին՝ վստահեցնելով, որ ռուսական ընկերության հետ աշխատանքներ են իրականացվում՝ Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար։

«Առաջին իսկ օրերից մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ որպես լիազոր մարմին: Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր դեռ շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով մոտ 300 աշխատակցի աշխատանքից զրկվելուն՝ Շուշանյանն ասել է․ «Մեր տվյալներով  280 հոգի հնարավոր է որոշակի խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված, սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»։