Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի մեջլիսի խոսնակը հետ է ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Փայլանի օրինագիծը

Թուրքիայի մեջլիսի խոսնակը հետ է ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Փայլանի օրինագիծը
Միջազգային
13:47, 24 апрель 2022
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի՝ խորհրդարան ներկայացրած օրինագիծը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Որոշումը հիմնավորել են նրանով, թե առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրությանը։
Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիս: