Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկայում սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել

ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկայում սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել
Միջազգային
10:26, 25 апрель 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր: