Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է թուրք պաշտոնակցի ժեստը

Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է թուրք պաշտոնակցի ժեստը
Միջազգային
11:46, 25 апрель 2022
Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բութիլլոն, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, դատապարտեց և մերժեց իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղած «գորշ գայլերի» նշանը։
Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում կայացած ձեռնարկի ժամանակ իր ելույթում նախարարը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը Որուգվայի կողմից։

Արտգործնախարարն ասաց՝ իր երկիրը հիշողության ու սկզբունքների երկիր է, որը պաշտպանում է խաղաղությունը, ուստի դատապարտելի ու մերժելի են բոլոր արարքները, որոնք ստեղծում են ֆիզիկական կամ բարոյական բռնություն ու ատելություն։

Շաբաթ օրը Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերի բողոքին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ քայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։