Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիկավկազում 700-800 հայկական բեռնատարներ են կուտակվել․ մեր ներկայացուցիչը անհետացել է․Բաբաջանյան

Եղանակի պատճառով Վլադիկավկազում շուրջ 700-800 բեռնատարներ են կուտակվել։ Մեր վարորդները ամբողջությամբ լքված են եւ անպաշպան։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։

«Մեր ՊԵԿ ներկայացուցիչը հեռախոսով ընդամենը կապվել է վարորդների հետ՝ աջակցություն հայտնել եւ ասել, որ կմոտենա եւ խնդիրներին կծանոթանա, բայց մեր վարորդները մնացել են լրիվ լքված եւ կիրակի օրը, նախորդող օրերին Կաբարդա-Բալկարիայից պաշտոնյաներ են մոտեցել եւ սնունդի հարցը լուծվել է առնվազն այդ մակարդակով։ Ես կուզեի, որ ժամ առաջ միջամտեք այս խնդրին։ Մենք ներակայացուցիչ ունենք այստեղ եւ չենք կարող թույլ տալ, որ մեր վարորդները լքված լինեն», - ասաց Բաբաջանյանը։

Պեկ նախագահը արձագանքելով պատգամավորին՝ ասաց․ «Եղանակային պայմաններով պայմանավորված Վերին-Լարսում կան խնդիրներ եւ Ձեր նշած 700 վարորդները ֆիզիկապես գտնվում են տարբեր տարածքներում եւ մեր ներկայացուցիչը հնարավորություն չունի վարորդներին հանդիպել»։ 

Հովհաննիսյանի վստահեցրեց, որ  իրավիճակը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո է եւ  ամեն օր հետաքրքրվում է իրավիճակով․  «Մեր ներկայացուցիչը փորձում է յուրաքանչյուր հայ վարորդի օգնել, իսկ թե սնունդն է վերջացել կամ մեկի մոտ գումարն է վերջացել, կարծում եմ՝ ՊԵԿ-ի հանդեպ բարձրաձայնելու չէ»։