Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած Թուրքիայի իշխանության ճնշումներին՝ Կարո Փայլանը շարունակում է առաջ մղել իր գաղափարները․ 1lurer

Կարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր) - Դժբախտաբար, հիմա բոլորը կբոռան: Նախագահն ասաց, որ սա դավաճանություն է, և որ այս տեսակ պատգամավոր պետք չէ, որ լինի խորհրդարանում: Նրա ազգայնական ընկերն էլ նույն բանը ասաց. հիմա, դժբախտաբար, վտանգի տակ եմ:

Թուրքիայի իշխանության ճնշումներն առավել ցայտուն են դրսևորվում ամեն տարվա ապրիլի 24-ին, երբ մեջլիսի հայազգի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացնում: «Լուրեր»-ի հետ զրույցում Փայլանը առանձնացրեց օրինագծի հիմնական դրույթները.

Կարո Փայլան - Առաջինը՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը՝ իհարկե կան նաև այլ պատասխանատուներ, բայց ցեղասպանության գլխավոր պատասխանատուների՝ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների անունների հեռացումն է դպրոցներից, ճանապարհներից, կենտրոններից:

Փայլանի խոսքով՝ ցեղասպանությանն ընդդիմացած թուրք պաշտոնյաների անուններով պետք է անվանակոչել հանրային տարածքներ: Նախագիծն առաջարկում է նաև ցեղասպանությունից տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել՝ որպես ներողություն խնդրելու փոքր, բայց կարևոր քայլ: Երբ մեջլիսում ասում են, որ նման նախագծերը կամ թեմաները վիրավորում են թուրքերին, Փայլանը պատասխանում է, որ միակ վիրավորանքը ուրացումն է: Թեպետ Թուրքիայի խորհրդարանն այս անգամ էլ մերժեց Փայլանի նախագիծը՝ պատճառաբանելով, թե այն չի համապատասխանում ներքին ընթացակարգին, Փայլանի դիրքորոշումը հստակ է.

Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։