Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում՝ կանխելու համար Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. Բլինքեն (տեսանյութ)

ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում՝ կանխելու համար Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. Բլինքեն (տեսանյութ)
Միջազգային
11:05, 29 апрель 2022
Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Սա այն իրավիճակն է,  որւմ ես շատ ակտիվ ներգրավված եմ ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, նաև տեղյակ եմ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են հակամարտության  երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելուն»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը բանակցություններ է վարում նաև 2 երկրների արտգործնախարարների հետ: