Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը․ դաշնակիցները չեն անում այն, ինչ անում է Թուրքիան»․ Մակրոն

«Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը․ դաշնակիցները չեն անում այն, ինչ անում է Թուրքիան»․ Մակրոն
Միջազգային
17:29, 24 март 2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անհրաժեշտ է հստակեցնել Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ում, ընդ որում` ընդգծվում է Անկարայի հետ երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև` անվտանգության ու ներգաղթի հարցերով, գրում է «Ռիա Նովոստին»: «Ֆրանսիայի դիրքորոշումը եղել է շատ հստակ։ Երբ միակողմանի գործողություններ էին Արևելյան Միջերկրականում, մենք քննադատում էին, իսկ հետո գործեցինք՝ ֆրեգատներ ուղարկելով։
Այնուհետև մենք հասանք նրան, որ դա դատապարտվեր Եվրախորհրդարանի մակարդակով»,- ասել է Մակրոնը՝ France 5-ին տված փաստագրական ֆիլմի շրջանակներում, որում խոսք է գնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մասին։

«Եվ ինչպես ես ասում էի դեռևս մեկ տարի առաջ, ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն այս հարցում այնքան էլ հստակ դիրքորոշում չունի։ Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը։ Սովորաբար դաշնակիցների հետ հարաբերություններում չեն անում այն, ինչ վերջին ամիսներին անում է Թուրքիան»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։